fbpx
Աշխարհ

Տոկաևը հայտարարել է նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ կմասնակցի երկրում անցկացվող արտահերթ նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ այսկերպ ցանկանում է շարունակել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական կուրսը:

«Ես կմասնակցեմ ընտրություններին, որպեսզի շարունակեմ առաջին նախագահի քաղաքական կուրսը մեր երկրի զարգացման համար»,- հայտարարել է Տոկաևը:

Նշենք, որ Նազարբաևն իր հերթին Ղազախստանի ժողովրդին կոչ է արել սատարել երկրի գործող նախագահին:

Ըստ Նազարբաևի` Տոկաևը` որպես Ղազախստանի Սենատի նախագահ, «հսկայական ավանդ ունի խորհրդարանական կյանքի զարգացման գործում» և եղել է իր «հավատարիմ թիմակիցը»։

Նազարբաևը նշել է, որ Տոկաևը գլխավորել է կառավարությունը «Ղազախստանի համար ամենադժվարին ժամանակներում»:

Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական էր տվել մարտի 20-ին: Իսկ արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում կանցկացվեն հունիսի 9-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ