Ճապոնիայի Air Japan ավիաընկերության բեռնատար Boeing 767-ը Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում բախվել է FedEx միջազգային փոստային ծառայության McDonnell Douglas MD-11 ինքնաթիռի հետ: Ոչ ոք չի տուժել: Այս մասին մարտի 22-ին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ երկու ինքնաթիռներն էլ մեկնում էին Շանհայ և բախվել են պոչային մասերով: Վնասվել են Boeing 767-ի պոչաթևերը, FedEx-ի ինքնաթիռի շարժիչներից մեկը:
Միջադեպի հետևանքով ժամանակավորապես փակվել է օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտիներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: