Տոկիոյի Օլիմպիական խաղերում կարգելվի ծխելը

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում արգելված կլինի ծխելը, խոսքը վերաբերում է նաև էլեկտրոնային ծխախոտներին:

Այս մասին գրում է Inside the Games-ը: Տոկիոյի խաղերի բոլոր մարզական կառույցներում արգելված կլինի ծխելը: Սակայն խաղերի կազմկոմիտեն կկառուցի ծխողների համար նախատեսված հատուկ տարածքներ: Կարգը խախտելու դեպքում տուգանքը կարող է հասնել մինչև 2400 ֆունտի:

Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերը կլինեն առաջինը, որտեղ կարգելվի ծխելը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Իսկ Պարալիմպիկ խաղերը` օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:

Ամենաթարմ