Ճապոնիան ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռներ կգնի

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Ճապոնիան գտնվում է Միացյալ Նահանգների հետ բանակցություններն ավարտելու փուլում՝ Tomahawk թեւավոր հրթիռներ ձեռք բերելու մասին, տեղեկացրել է Yomiuri թերթը՝ հղում կատարելով Ճապոնիայի կառավարությունում ունեցած մի քանի անանուն աղբյուրների։

Հրթիռները կարող են թիրախը խոցել ավելի քան 1 000 կիլոմետրից։

Տոկիոն ձգտում է սպառազինությունների ծավալը հասցնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ չափերի՝ Պեկինի արագ ռազմական արդիականացման եւ մերձակա ջրերում խորացած ակտիվության համատեքստում։

Կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն ասել է, որ ինքը տեղյակ է ԶԼՄ-ների հաղորդագրության մասին, բայց մեկնաբանություններ չի արել։ «Կառավարությունը դիտարկում է այդ հնարավորությունը, բայց կոնկրետ որեւէ որոշում դեռ չկա»,- ավելացրել է նա։

Ամենաթարմ