Ամերիկայի Միացյալ Նահանգներում Տորնադոն հարվածել է Նյու Օռլեան քաղաքին, որի հետևանքով գրանցվել են ավերածություններ։
Այս մասին հայտնում է New York Times-ը։
Ըստ աղբյուրի՝ տների մեծ մասը ինչ-որ վնաս կրել է, ինչպես նաև ընդհատվել է էլեկտրամատակարարումը։
Զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում, սակայն կա մտավախություն, որ փլատակների տակ կլինեն մարդիկ։