Ազատեք Արսեն Թորոսյանին խոսք ասելու պարտականությունից․ Հրանտ Վարդանյան

Հրապարակող՝

960

Ամենադիտվածներ

Հրանտ Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ՇԱՏ ԼՈւՐՋ

Թորոսյանը այսօրվա առողջապահության հրամանատարն է, իսկ այս չարաբաստիկ հիվանդությունը թշնամի, որը աշխարհի մարդկությանը պատերազմ է հայտարարել:

Պարոն հրամանատար, ո՞նց կարելի է այդպիսի հուսահատեցնող դեմքի արտահայտությամբ, ամիսներ շարունակ խոսել մարդկանց հետ՝ սարսափեցնող, միայն վախ տարածող տոնով, սա հակաբժշկություն է:
Հասկանում ենք, որ ծանրաբեռնված եք աշխատում, հասկանում ենք, որ մարդիկ հոգնում են, գիշեր ցերեկ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, բայց բժիշկ լինելն այն մարդասեր մասնագիտությունն է, ով պարտավոր է ցանկացած իրավիճակում պոզիտիվ հայացք ու խոսք ունենալ:

Բժիշկն առաջին հերթին հոգեբան է, նրա ամեն խոսքը դեղից կարևոր է: Տնաշենը այնպես է խոսում,(կարծես բոլորս մահացել ենք, բայց չի ասում դրա մասին, որ շատ չտխրենք) Վ.Ս.:

Ո՞վ է ասել, որ նախարարը պետք է խոսի, նախարարը կազմակերպիչ է, կան նեղ մասնագետներ, բժիշկներ,ովքեր հոգեբանորեն ավելի կոփված են՝ թողեք նրանք խոսեն: Առանց այն էլ մարդկանց հոգեբանական վիճակը մեղմ ասած այդքան էլ փայլուն չէ:

Չէի գրի սրա մասին եթե չգիտակցեի, որ այդ մարդը և նրա խոսքը շատ բացասական է ազդում շատերիս վրա:

Ազատեք այդ մարդուն խոսք ասելու պարտականությունից, թող չխոսի, թող կազմակերպի իր դժվար և պատասխանատու գործը»:

https://www.facebook.com/grant.vardanyan/posts/3928334057208221?__cft__[0]=AZX-gBmyoUCjc87txmG0RRk66n1D4SXt7AAP-xjdeLtR8w9FgxjQUZyEavrk0QivfVz3SxsFq2-NMkqMo9dX549Lr-VGosgPG-ncvWj_lCFfiqq5L1Lj01MfxkOmUapANsE&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ