Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել լրագրողներից միջադեպի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից ասուլիսը դադարեցնելու համար:

«Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ Թորոսյանը նշեց.

«Այն, որ դա շոու էր, կարծում եմ տարակուսանք, կասկած ոչ մեկի մոտ չի առաջացնում, որովհետև էն թուղթը, որով նա եկել էր, նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե մեջն ինչ է գրած: Իմ անձնական կյանքին անդրադառնալը ի՞նչ կապ ունի տենց մտահոգ ուռուցքաբանի հետ: Իմ բանակում ծառայելու պաշտոնը, իմ անձնական առողջությունը կամ իմ վերաբերմունքը այս կամ այն երևույթի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ այսօր մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2457258191022061/

Ամենաթարմ