Թոշակառուների առողջապահության խնդիրը պետք է լուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով: Այսօր՝ նոյեմբերի 9-ին հրավիրած ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
«Առողջապահական հարցերն են հատկապես շատ կարևոր ու առաջնային նրանց համար և, իմ պատկերացմամբ, այդ խնդիրը պետք է լուծվի թոշակառուների վերջնական բժշկական ապահովագրության միջոցով, որովհետև ինչքան էլ բարձրացնես թոշակը, այդ հնարավորությունը կարող է չընձեռվել, իսկ այդ գումարով մենք կկարողանանք ապահովագրել թոշակառուներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Մանե Թանդիլյանը կարևորում է նաև թոշակառուների զբաղվածության խնդիրը. «Հենց սա է հարցը, որ մենք որոշել ենք սկսել մեր տարեց ընկերներին, թոշակառուներին փուլային ներգրավել մեր հասարակության տարբեր միջավայրեր և տարբեր հնարավորություններ ընձեռել»
Աղբյուր՝ factor.am