fbpx
Սպորտ

Տոտենհեմի կիսապաշտպանը ավազակային հարձակման է ենթարկվել

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին ավազակային հարձակման զոհ է դարձել:

Հայտնի է, որ ֆուտբոլիստը տանը իր ընկերների և ընկերուհու` Ռուբի Մեյի հետ բիլիարդ խաղալիս է եղել, երբ 2 դիմակավորված տղամարդիկ դանակներով զինված տուն են ներխուժել:

Նրանք հարվածել են Դելե Ալինի դեմքին, հարձակվել նրա ընկերուհու վրա և խլել են նրա զարդերն ու ժամացույցները:

Կատարվածի մասին ֆուտբոլիստը գրել է իր Twitter-ում:

«Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների համար: Սարսափելի փորձ է, բայց հիմա մենք բոլորս լավ ենք: Ես բարձր եմ գնահատում ձեր աջակցությունը»,- գրել է նա:

Այս մասին հայտնում էThe Sun-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ