fbpx
Սպորտ

Տոտենհեմի նախկին հարձակվող վերադարձել է անգլիական ակումբ

«Տոտենհեմի» նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոն պայմանագիր է կնքել անգլիական 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սանդերլենդի» հետ, որը նախատոսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնել է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղից հետո «Սանդերլենդն» Անգլիայի 3-րդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։

2020 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի հունվարն անգլիացին հանդես է եկել շոտլանդական «Ռեյնջերսում»։ Այդ ընթացքում նա հասցրել է Գլազգոյի ակումբի կազմում անցկացնել 74 հանդիպում, որոնցում խփել է 32 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

2004-ից 2008 թվականներին և 2009-ից 2014 թվականներին Դեֆոն պաշտպանել է «Տոտենհեմի» գույները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ