Մարզիչը մեզ ցույց կտա «Բավարիա»-ի ուժեղ և թույլ կողմերը: Այս մասին ասել է «Չելսի»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Բավարիա»-ի դեմ առաջին խաղի վերաբերյալ սպասելիքներով:
«Բունդեսլիգան այնքան էլ դժվար առաջնություն չէ, որքան Պրեմիեր լիգան, այնպես որ նրանք ավելի շատ են հանգստանալու, քան մենք: Բայց մենք դեռ պատրաստ կլինենք նրանց խնդիրներ առաջացնել:
Իհարկե, «Տոտենհեմ»-ի նկատմամբ տարած հաղթանակը շրջադարձային պահ է «Չելսի»-ի համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում մենք վատ արդյունք ունեցանք, ուստի ստիպված եղանք արթնանալ և լավ խաղ ցուցադրել «Տոտենհեմ»-ի դեմ:
Մենք ֆանտաստիկ աշխատանք արեցինք, բայց հիմա մենք պետք է առաջ շարժվենք, խաղանք նույն տեմպով և շարունակենք հաղթել: Մենք կարող ենք խանգարել շատ թիմերի»,-ասել է Կովաչիչը։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: