fbpx
Գիտություն

Toyota-ն ներկայացրել է Sequoia ամենագնացի նոր սերնդի ներկայացուցիչներին

Motor.ru-ի հաղորդմամբ՝ Ճապոնական Toyota ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Sequoia ամենագնացի նոր սերնդի ներկայացուցիչներին:

Նշվում է, որ նորույթի կապոտի տակ տեղադրված է i-Force Max հիբրիդային համակարգը, որը ներառում է 3,5 լիտր, V6 տուրբոշարժիչը, 10-աստիճան ավտոմատ համակարգը և դրանց միջև տեղակայված էլեկտրաշարժիչը: Ուժային համակարգի զարգացրած ընդհանուր հզորությունը կազմում է 443 ձիաուժ և 790 ն/մ պտտող պահ:

Մեքենան ներկայանում է հետնաքարշակ համակարգով, սակայն հավելյալ վճարի դիմաց կարելի է լիաքարշակ համակարգով համալրել նորույթը:

Toyota Sequoia-ի նոր սերունդը վաճառքում կհայտնվի 2022 թվականի ամռանը, սակայն նորույթի գինը դեռևս հայտնի չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ