The Hill-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնելու է մալարիայի համար նախատեսված դեղամիջոցի ընդունումը, որն օգտագործվում է որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելիչ միջոց:
Լրագրողների հետ զրույցում ամերիկյան առաջնորդը խոստացել է դադարեցնել դեղամիջոցի ընդունումը: «Իմ կարծիքով, բուժման կուրսն ավարտվում է երկու օրից», – ասել է Թրամփն Արկանզասի և Կանզասի նահանգապետների հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ նախագահի մեթոդները քննադատվել են ամերիկացի շատ ականավոր քաղաքական գործիչների կողմից: Այսպիսով, ԱՄՆ նախագահի ընտրությանը Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենը քննադատել է Թրամփին՝ նրա գործողություններն անվանելով «բացարձակ անմեղսունակ»:
Թրամփը հաճախ գովազդել է հիդրօքսիքլորոխինը որպես հակակորոնավիրուսային դեղամիջոց այն բանից հետո, երբ Եվրոպայում որոշ նախնական ուսումնասիրություններով դեղամիջոցն ընդունող հիվանդների մոտ նկատվել են դրական արդյունքներ: Չնայած դրան, դեղամիջոցի հետագա փորձարկումները կասկածի տակ են դրել դրա արդյունավետությունը և մտահոգություններ են առաջացել կողմնակի բարդությունների վերաբերյալ:

