Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունները սահմանափակող բանաձևը հաստատվել է ԱՄՆ Սենտի կողմից: Այս մասին հաղորդում է BBC.com-ը:
Բանաձևին կողմ է քվեարկել 55 սենատոր, դեմ՝ 45-ը:
Ըստ փաստաթղթի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 30 օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել թշնամական գործողություններն Իրանի դեմ:
Բանաձևը, ամենայն հավանականությամբ, կկրի ծանուցողական բնույթ, քանի որ Թրամփը մտադիր չէ այն հաստատել:
Սպիտակ տունն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ և նշել, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները սահմանափակող բանաձևը խանգարում է Թրամփին պաշտպանել ԱՄՆ-ն: