fbpx
ՏՏ

Թրամփն ու Ցուկերբերգը հանդիպում են ունեցել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, հանդիպում են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում։

«Հիանալի հանդիպում ունեցա Մարկ Ցուկերբերգի հետ»,-գրել է ԱՄՆ նախագահը:

Axios պորտալի տեղեկություններվ՝ ԱՄՆ նախագահի օրակարգում նման հանդիպում նշանակված չի եղել:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, վերջին տարիներին Facebook-ի հետ կապված օրենսդրական ճնշումների, գաղտնիության և այլ հարցերի շուրջ ահագնացող խնդիրների ֆոնին, Ցուկերբերգը որոշել է դիմել նախագահի հետ անձնական շփման հարցով:

Վաշինգտոն այցի շրջանակում Ցուկերբերգը նաև փակ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ընթրել է մի խումբ սենատորների հետ: Նա քաղաքական գործիչների հետ քննարկել է համացանցի հետ կապված մի շարք խնդիրներ:

Ինչպես հայտնում են Facebook-ի մամուլի ծառայությունից, զրույցը կառուցողական է եղել:

Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ ապրիլի 10-ին, Ցուկերբերգն առաջին անգամ ցուցմունք էր տվել Միացյալ Նահանգների Կոնգրեսում, ինչն արվել էր մոտ 87 մլն օգտատիրոջ անձնական տվյալները բրիտանական Cambridge Analytica ընկերությանը փոխանցելու շուրջ սկանդալից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ