fbpx
Սպորտ

The Messi Store. Մեսսին ներկայացրել է Հագուստի սեփական բրենդը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին ներկայացրել է հագուստի սեփական բրենդը։ Այն կոչվում է The Messi Store։

Մեսսիի բրենդի հագուստները լինելու են սպորտային ոճի ու նախատեսված են լինելու հիմնականում տղամարդկանց համար։

Ֆուտբոլիստը բրենդի թողարկման մասին գրառում է կատարել իր Instagram-յան էջում, որին կից հրապարակել է նաև լուսանկար։

«Հաճելի էր ներկա լինել սեփական բրենդի ներկայացմանը: Այսօր արդեն հասանելի է առաջին խմբաքանակը: Բոլորին գրկում եմ», – գրել է Մեսսին:

https://www.instagram.com/p/B2mturvCD3v/?utm_source=ig_embed

https://www.youtube.com/watch?v=7X0kRI78twA

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ