fbpx
Աշխարհ

Թրամփն ու Գուայդոն հանդիպում են ունեցել Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան Twitter-ի էջում արված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել տարածաշրջանում գործընկերների հետ Վենեսուելայում ապօրինի բռնապետության դեմն առնելու համար, ինչպես նաև կշարունակի աջակցել Վենեսուելայի ժողովրդին ժողովրդավարական ապագայի և բարգավաճման համար:

Փետրվարի 4-ին Գուաիդոն այցելել էր ԱՄՆ Կոնգրես՝ նախագահի ամենամյա ուղերձի արարողությանը, որի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վենեսուելայում «կվերացնի բռնակալությունը»՝ նկատի ունենալով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը:

«Միացյալ Նահանգները 59 երկրներից Վենեսուելայի սոցիալիստական բռնապետ Նիկոլաս Մադուրոյի դեմ դիվանագիտական կոալիցիան է գլխավորում: Մադուրոն անօրինական կառավարիչ է, բռնակալ, որը դաժանորեն է վարվում իր ժողովրդի հետ: Սակայն Մադուրոյի բռնակալական իշխանությունը կջախջախվի և կվերանա»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը Կոնգրեսում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ