Թրամփն ու Մեյը քննարկել են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։ Նրանք քննարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները, Իրանի միջուկային ծրագիրն ու Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը։ Այս մասին հաղորդում է Սպիտակ մամուլի ծառայությանը:

«Մենք քննարկել ենք Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը՝ անվտանգության ապահովման ոլորտում մեր ընդհանուր շահերն առաջ տանելու նպատակով: Քննարկել ենք նաև Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխումը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում վերջնական համաձայնությունը: Մենք քննարկել ենք նաև ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների վիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ