fbpx
Աշխարհ

Նա երջանիկ աղջկա է նման․ Թրամփը՝ 16-ամյա ակտիվիստի ելույթի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի հուզական ելույթը ՄԱԿ-ում, որտեղ նա աշխարհի ղեկավարներին մեղադրել է գողացված մանկության մեջ։ Այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում։

«Նա նման է շատ երջանիկ աղջկա, որը լուսավոր և հիանալի ապագա է ունենալու: Հաճելի է դա տեսնել»,-գրել է նա՝ տարածելով Թունբերգի ելույթի տեսագրությունը, որտեղ ակտիվիստը խոսում է այն մասին, որ «մարդիկ տառապում են, մահանում, ոչնչանում են էկոհամակարգեր, իսկ շատ տեսակներ անհետացման եզրին են»:

Թունբերգի խոսքով՝ այս ամենի ֆոնին միակ բանը, ինչի մասին մտածում են աշխարհի ղեկավարները, փողն է և հեքիաթները տնտեսական աճի մասին: Նա հայտարարել է, որ նոր սերունդներն ուշադրությամբ հետևելու են ներկայիս իշխանությունների գործողություններին և երբեք չեն ների, եթե նրանք փորձանքի մեջ գցեն իրենց:

Թրամփի հաղորդագրության շուրջ Twitter-ի օգտատերերի կարծիքները բաժանվել են: Շատերը մեկնաբանություններում նրա գրառումը համարել են նողկալի և վրդովվել են, որ ԱՄՆ-ի նախագահը ծաղրում է 16-ամյա ակտիվիստուհուն: Իսկ մյուսները սոցցանցում ԱՄՆ-ի ղեկավարի հրապարակումը ծիծաղելի կատակ են համարել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ