Թրամփն առաջարկել է ազատվել միջուկային զենքից

Ամենադիտվածներ

«Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը պետք է ազատվեն միջուկային զենքից: Նման տեսակետ է նա հայտնել Fox News- ի հետ զրույցում:

«Այսօր ես տեսա, թե ինչպես է նախագահ Պուտինը Ռուսաստանում հայտարարել, որ ուրախ է ԱՄՆ-ին օգնելու հնարավորության՝ Կիմ Չեն Ընի և Հյուսիսային Կորեայի հետ: Մենք ուզում ենք ազատվել միջուկային զենքից, մենք բոլորս էլ պետք է դա անենք», – մեջբերում է նրա խոսքը ТАСС ը:

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ «Ռուսաստանը պետք է ազատվի դրանից, Չինաստանը պետք է ազատվի դրանից»:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ