Ո՛չ, շնորհակալություն։ Այսպես է արձագանքել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի արտաքին գործերի նախարարի կոչին։
«Իրանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ Իրանը ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ, սակայն ուզում է, որ պատժամիջոցները հանվեն: Ո՛չ, շնորհակալություն»,-Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։ Նույն գրառումը հրապարակել է նաև պարսկերեն:
وزیر امور خارجه ایران می گوید ایران خواستار مذاکره با ایالات متحده است اما می خواهد که تحریم ها برداشته شود. @FoxNews @OANN نه، مرسی! https://t.co/fWdjR1DcUc
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 26, 2020
Հիշեցնենք, որ երկու պետությունների հարաբերություններն էլ ավելի են սրվել հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:

