Օվալաձև կաբինետում տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի հավատում այն հարցումներին, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը առաջատար է նախընտրական մրցապայքարում:
«Ես չեմ կարծում, որ ընրությունները հանրաքվե կդառնան այն թեմայով, թե ինչպես եմ ես պայքարում կորոնավիրուսի համավարակի դեմ, ես զարմացած եմ, որ նախկին փոխնախագահի գործերը լավ են ընթանում»,-նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ կարծում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները խելացի են ու նրանք չեն քվեարկի այն մարդու օգտին, ով կոմպետենտ չէ:
Այս մասի հյատնում է Reuters-ը:

