ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պանդեմիայի տարածման պատճառով դիտարկում է Բրազիլիայից թռիչքներն արգելու տարբերակը:
Թրամփը հայտնել է, որ ինքը չի ցանկանում, որ մարդիկ այնտեղց գան և վարակեն մյուսներին:
«Ես չեմ ցանկանում, որ այնտեղ մարդիկ հիվանդ լինեն: Մենք Բրազիլիային օգնում ենք: Մենք նրանց ԹԱՕ սարքեր ենք ուղարկում»,- ասել է Թրամփը:
Այս մասին հայտնում է AP-ն:
Հայտնենք, որ Բրազիլիայում կորոնավիրուսի 271,628 հաստատված դեպք է արձանագրվել:
