ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ իրեն Նոբելյան մրցանակ չեն տալիս: Այս մասին գրում է РИА Новости-ն:
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ նա կարող էր Նոբելյան մրցանակ ստանալ իր մի շարք ձեռքբերումների համար, եթե անաչառ որոշում կայացվեր:
Թրամփը նաև հիշեցրել է 2009 թվականին Բարաք Օբամային Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու հանգամանքը և շեշտել, որ ԱՄՆ նախկին նախագահը այդ մրցանակը ստացել է իր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:
«Նույնիսկ Օբաման ինքը չէր հասկանում՝ ինչի համար է ստացել այդ մրցանակը, և գիտեք ինչ, դա միակ բանն է, որում ես նրա հետ լիովին համամիտ եմ»,-ասել է Թրամփը: