ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում պատմել է Չինաստանի կորուստների մասին իր կողմից սահմանված պատժամիջոցների շնորհիվ:
«Չինաստանը կորցրել է 5 մլն աշխատատեղ և 2 մլն-ը միայն արտադրության մեջ Թրամփի մաքսատուրքերի շնորհիվ: Թրամփն անակնկալի է բերել Չինաստանին, իսկ Միացյալ Նահանգների մոտ ամեն ինչ հիանալի է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեքշաբթի մեկնարկել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը:
