Թրամփը հիասթափված է Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի ուղեղի մասին խոսքերից

Հրապարակող՝

hek

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին» ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի խոսքերից: Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների:

«Նա վաղուց է բարկացած Մակրոնի վրա»,-ասել է պաշտոնյաներից մեկը:

Մեկ այլ պաշտոնյա էլ տարբերվող կարծիք է հայտնել՝ ընդգծելով, որ Մակրոնի խոսքերը կարող են պատճառ դառնալ, որ Թրամփն ավելի դրական սկսի խոսել դաշինքի մասին:

Հիշեցնենք, որ The Economist-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահն ընդգծել էր ԱՄՆ-ի ձախողումը ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների հարցում՝ նախքան Սիրիայի հյուսիսից զորքի դուրսբերումը: Նա հարցականի տակ էր դրել ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը և ասել, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»:

Ամենաթարմ