Թրամփը հիմար է. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դիմակ չկրելով «կեղծ խիզախություն է ցուցադրում» և նրան հիմար է անվանել:

«Նա հիմար է, միանգամայն հիմար… Նախագահները պետք է ղեկավարեն, այլ ոչ թե զբաղվեն հիմարություններով և կեղծ խիզախություն ցուցադրեն: Սա մարդկանց կյանքի գինն է ունենում»,- ասել է Բայդենը:

Թեկնածուն այս խոսքերով պատասխանել է լրագրողի այն հարցին, որում լրագրողն ասում է, որ Հիշատակի օրվա արարողությանը Թրամփն առանց դիմակի էր, մինչդեռ Բայդենը դիմակով և ակնոցով էր:

Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից:

 

 

Ամենաթարմ