ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրվել է Կոնգրես՝ մասնակցելու իր իմպիչմենտի շրջանակում առաջին լսումներին։ Դրանք տեղի կունենան դեկտեմբերի 4-ին։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։
Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցությունից Դատական կոմիտեի անդամ Ջերոլդ Նադլերն կարծիք է հայտնել, որ նախագահը կարող է գալ լսումներին կամ դադարեցնել այդ գործընթացի հետ կապված դժգոհություններ հայտնելը։
«Եթե Դոնալդ Թրամփը գա լսումներին, կկարողանա հարցեր տալ վկաներին»,-ասել է նա։
Դեմոկրատները Կոնգրեսում սկսել են Թրամփի իմպիչմենթի ընթացակարգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա Թրամփի քաղաքական ընդդիմախոսի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ հետաքննություն անցկացնելու նպատակով ենթադրյալ ճնշման պատճառով։ Նրանք նախագահին մեղադրում են այն բանում, որ նա պայման է դրել Կիևին ռազմական օգնության ցուցաբերումը։ Ինքը՝ Թրամփը, հայտարարում է, որ ուկրաինական իշխանություններին կոչ է արել միայն պայքարել կոռուպցիայի դեմ և ոչ մի պայման չի դրել։
