ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։
The Wall Street Journal-ը գրում է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են ֆրանսիական թվային հարկի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Առաջնորդները պայմանավորվել են նաև Պարսից ծոցում նավագնացության և առևտրի ազատությանը սպառնացող Իրանի գործողությունները խափանելու անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահը կրկին հաստատել է, որ ներկա դրությամբ չի պատրաստվում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները:

