Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին մեղադրել է Իրանին ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ խառը ազդակներ ուղարկելու մեջ:
Թրամփի խոսքով՝ Իրանը ֆինանսական լուրջ խնդիրների առջև է հայտնվել և հուսահատորեն ջանում է բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն խառը ազդակներ է ստանում Միացյալ Նահանգների անունից հանդես եկող կողմերից, այդ թվում՝ Մակրոնից։
Դոնալդ Թրամփը շեշտել է, որ Միացյալ Նահանգների անունից կարող է խոսել միայն Միացյալ Նահանգները։
ԱՄՆ-ը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս եկավ 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային պայմանագրից և խստացրեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։
Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ շարունակում է մնալ 2015-ի միջուկային պայմանագրի կողմ: