ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի մասին նրան դավաճան է անվանել:
Թրամփը հայտնել է, որ հետևել են իր 2016 թվականի նախընտական քարոզարշավին և դա պետական դավաճանություն է:
«Տեսեք, երբ ես շատ վաղուց ելույթ էի ունենում ասում էի, որ նրանք լրտեսել են մեր քարոզարշավը: Նրանք գաղտնալսել են, դա ասվել է փակագծերում և նշանակում էր գաղտնալսման ժամանակակից մեթոդներ… Նրանք լրտեսել են իմ քարոզարշավը, ես դրա մասին արդեն ասել եմ շատ վաղուց: Ինչպես պարզվում է, ես իրավացի էի»,- ասել է Թրամփը:
Այս մասին հայտնում է CBN News հեռուստաալիքը:

