Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Քելլի Դեգնանին Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու մասին, ըստ publicpool.kinja.com կայքի, տեղ է գտել վարչական հիմնական պաշտոններում նոր նշանակումների մասին պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2018 թվականի ապրիլից ի վեր Վրաստանում այդ երկրի դեսպան Յան Քելիի ժամկետը լրանալուց հետո ԱՄՆ-ը Վրաստանում չունի դեսպան: Դեսպանի թեկնածությունը պետք է հավանություն ստանա Սենատի կողմից:
Դեգնանը կադրային դիվանագետ է: Նա նաև եղել է Իտալիայում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ, ինչպես նաև Պետդեպարտամենտի գործադիր քարտուղարի տեղակալ, Կոսովոյում զբաղեցրել է ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Իր կարիերայի 25 տարիների ընթացքում Քելլի Դեգնանն աշխատել է ԱՄՆ առաքելություններում, ներառյալ` ՆԱՏՕ-ում (Բելգիա), Անկարայում (Թուրքիա) և այլն: