ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել ֆինանսական հաշվետվությունը մինչև ընտրությունները։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Թրամփից պահանջում են ներկայացնել հարկային հայտարարագրերն ու հրապարակել ֆինանսական այլ փաստաթղթեր:
«Իմ գործերում ամեն ինչ մաքուր է, և երբ ես կհրապարակեմ իմ ֆինանսական հաշվետվությունը, իսկ դա իմ որոշումն է, այն ցույց կտա միայն մի բան՝ որ ես ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում էին: Եվ դա լավ է»,- հայտարարել է Թրամփը՝ մանրամասներ չհայտնելով: