fbpx
Քաղաքականություն
13:40 22/11/2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են՝ ընդգրկելով երկու երկրների բարձագույն ղեկավարությանը: Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նա մեծ կարևորություն է տվել երկու երկրների միջև համագործակցությանը կրթության ոլորտում, ինչի նախադրյալ է հանդիսանում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համար: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է կողմերի միջև երկխոսությունը և ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը:

Դաշնային խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայկական պատվիրակության ակտիվությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքի շրջանակներում:

Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններում գոյություն ունի զարգացման ակտիվ դինամիկա: Դրան նպաստում են նաև միջխորհրդարական կապերը, ինչի հավաստումն էր վերջերս Գյումրիում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը՝ հագեցած օրակարգով:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հինախնդրին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խնդրի խաղաղ կարգավորմանը միտված հայկական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հայաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և կարևորել, որ ադրբեջանական կողմը նույնպես հանդես գա նույնաբովանդակ հայտարարությամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանն ինչպես ԱՊՀ ՄԽՎ-ի, այլ նաև միջխորհրդարանական հարթակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վալենտինա Մատվիենկոն մյուս տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ