Մաթիաս դե Լիգտը մեկնաբանել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում եվրոպական թոփ-ակումբներից մեկը տեղափոխվելու վերաբերյալ շշուկները.
«Ես պարզապես խաղում եմ՝ կենտրոնանալով ֆուտբոլի վրա, իսկ հետո կտեսնենք, թե ես որտեղ կհայտնվեմ: Ինձ այդ հարցը չի անհանգստացնում: Հիմա ես «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ եմ, ու կենտրոնացած եմ հենց այս փաստի վրա:
Ես փորձ եմ հավաքում, և ինձ դա դուր է գալիս»,- դե Լիգտի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Այաքսի» 100 մլն եվրո է պահանջում իր 19-ամյա ավագի համար: