Նախատեսում է ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։ Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Խանջյան փողոցի թունելում։

«Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն:

Հունիսի վերջին նախատեսում ենք ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը:

Անվտանգ երրթևեկություն ենք մաղթում վարորդներին»,- ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

Ամենաթարմ