Տրանսպորտային միջոցներում լուրջ իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել

Հրապարակող՝

zenq

Ամենադիտվածներ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ այսօր վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում:

«Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում լուրջ խրավախախտման դեպքեր չեն արձանագրվել, սակայն հայտնաբերվել են որոշ թերություններ: Մասնավորապես հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ առկա ախտահանիչ հեղուկը պատշաճ որակի չի եղել: Տեղում վարորդներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունն անհապաղ շտկելու համար»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/262922201665886/

Ամենաթարմ