fbpx
Սպորտ

Իբրահիմովիչը Ֆիորենտինայի դիտակետում է

Football Italia-ն, հղում անելով La Nazione-ին, հայտնում է, որ «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»։

Հաղորդվում է, որ Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ «Ֆիորենտինան» արդեն կապ է հաստատել։ «Ֆիորենտինան» գոհ է նախորդ տարի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին ձեռք բերելուց ու ուզում է ևս մի փորձառու ֆուտբոլիստ գնել։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանում» պատրաստ է մնալ, եթե նրան տարեկան 6 մլն եվրո առաջարկեն։

38-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի ընթացիկ առաջնության 8 խաղում դարձել է 3 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ