ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում՝ ակտիվ քաղաքական երկխոսության առումով:
- Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման կարևորությունը
- ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը և հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար առաջնահերթություններ են. Միրզոյան
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով:
Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին իր հետագա ծառայության մեջ: