fbpx
Աշխարհ

Թրամփը կոչ է անում վերականգնել տնտեսությունը Զատիկին ընդառաջ. Մենք պետք է վերադառնանք աշխատանքին | FoxNews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում ասել է, որ ցանկանում է նահանգներում քաղաքացիները վերադառնան իրենց աշխատանքներին ապրիլի 12-ից՝ Զատիկին ընդառաջ։

Թրամփը նշել է, որ հազարները ինքնասպանություն կգործեն տանը մնալուց և տնտեսությունն էլ կոլապսի կենթարկվի, և վնասն ավելի մեծ կլինի, քան կորոնավիրուսային հիվանդությունից։

Նա նաև ասել է, որ անթույլատրելի է երկիրը երկար ժամանակ արգելափակված մնա։

«Մենք տարեկան հազարավոր մարդիկ ենք կորցնում գրիպից»,-նշել է Թրամփը:

Թրամփը նաև հավելել է-,«Մենք դրանից շատ ավելին ենք կորցնում ավտովթարների արդյունքում: Մենք չենք զանգահարում ավտոմոբիլային ընկերություններ և ասում ՝ դադարեցնել մեքենաներ արտադրելը: Մենք պետք է վերադառնանք աշխատանքին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ