Թրամփը Իրանին զգուշացրել է հարձակման մասին

Հրապարակող՝

Թրամփը Իրանին զգուշացրել է հարձակման մասին

Իրանի իշխանությունների խոսքերով, Թրամփը հայտարարել է, որ չի ուզում պատերազմել, սակայն զգուշացրել է հարձակման մասին: Ուղերձը փոխանցվել է Օմանի միջոցով:

«Իր ուղերձում Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իրանի հետ ցանկացած պատերազմի և ցանկանում է Թեհրանի հետ տարբեր հարցեր քննարկել… նա կարճ ժամանակահատված է տրամադրել պատասխանի համար, սակայն Իրանն անմիջապես պատասխանել է, որ այդ հարցի որոշումը պետք է կայացնի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին»: Այս մասին Իրանի կառավարության անանուն աղբյուրը փոխանցել է Reuters-ին:

Երկրորդ աղբյուրը հավելել է. «Մենք հստակ ասել ենք, որ մեր առաջնորդը դեմ է ցանկացած բանակցությունների, սակայն ուղերձը կփոխանցվի նրան, որպեսզի նա որոշում կայացնի … Սակայն մենք Օմանի պաշտոնյանին ասել ենք, որ ցանկացած հարձակում Իրանի վրա կհանգեցնի տարածաշրջանային և միջազգային մասշտաբի հետևանքների»:

Ամենաթարմ