ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրը հանդես եկել տիրոջ դերում. Նա իր հյուրերին, որոնց թվում է եղել Ուելսի արքայազն Չարլզը տիկնոջ՝ Կամիլայի հետ, հյուրասիրել է տավարի փափկամսի գրիլ կալիֆոռնիական գինիով:
Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ երեքշաբթի հանդիսավոր ընթրիք է տվել ԱՄՆ դեսպանի Ռիջենթս պարկի նստավայրում: Ընդունելությանը, բացի արքայազն Չարլզից ու Կամիլայից, պատվավոր հյուրերի թվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ամուսնու՝ Ֆիլիպի հետ: Ընդունելությանը հրավիրվել էր ընդհանուր 60 մարդ: Հաղորդում է Ռիա Նովոստին:
Գինիները Կալիֆոռնիայի հյուսիսի Iron Horse ֆերմայից էին. ուտեստի հետ մատուցվել է Chardonnay, հիմնական ճաշատեսակի հետ՝ Pinot Noir, աղանդերին՝ շամպայն: Ըստ գնի՝ ըմպելիքները զգալիորեն զիջում էին նախօրեին թագուհու մոտ մատուցածին: Chateau Lafite Rothschild գինու մեկ շիշը, որով Եղիսաբեթ Երկրորդը հյուրասիրել էր հյուրերին, արժե 1,4 հազար ֆունտ սթերլինգ: