ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը պատրաստ է ազատ արձակել ԻՊ բոլոր ահաբեկիչներին, եթե եվրոպացիները հրաժարվեն վերջիններիս ընդունել:
«Մենք բռնում են հազարավոր ահաբեկիչների և ցանկանում ենք, որ Եվրոպան նրանց վերցնի: Եվ եթե նրանք հրաժարվում են դա անել, ապա ստիպված ենք նրանց բաց թողնել Եվրոպա»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:
Ինչպես նշել է նա՝ ահաբեկիչները հիմնականում Սիրիայից ու Իրաքից են՝ մոտ 2000 հոգի:
«Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան ընդունի նրանց, քանի որ նրանք առանց այդ էլ ուղղորդված են եղել դեպի Եվրոպա՝ Ֆրանսիա, Գերմանիա և այլ երկրներ»,- հավելել է ԱՄՆ նախագահը: