ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Վիսկոնսին նահանգին՝ ձայների մասնակի վերահաշվարկ կատարելու պահանջով։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ Թրամփի նախընտրական թիմը 3 միլիոն ԱՄՆ դոլար է վճարել մասնակի վերահաշվարկի համար։ Վիսկոնսինում այս պահի դրությամբ 20 հազար ձայնով հաղթում է Ջո Բայդենը, սակայն քվեարկության պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը կարող է վերահաշվարկ պահանջեր, քանի որ նահանգի օրենսդրության համաձայն՝ ձայների միջև 1 տոսոկից ցածր տարբերության դեպքում ստեղծվում է նման հնարավորություն։
Նշվում է նաև, որ ձայների վերահաշվարկը տեղի կունենա Միլոուկի և Դեյն քաղաքներում, որտեղ, ըստ Թրամփի գլխավոր շտաբի, խոշոր խախտումներ են տեղի ունեցել փոստային քվեարկության հաշվարկի ընթացքում։