Թրամփը դժգոհ է Twitter-ից

Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Twitter-ը, Google-ը և այլ տեխնոլոգիական հսկաների՝ պնդելով, որ նրանք «ճնշում են» նրա հաղորդագրությունները և հրապարակային մեկնաբանությունները:

Թվիթերը պարզապես սարսափելի է, ինչ են նրանք անում: Նրանք ձեզ թույլ չեն տալիս արտահայտվել։ Նրանց պետք է դատի տալ, որովհետև այն ինչ կատարվում է, դա կողմկալություն է: Այդ բոլոր մարդիկ դեմոկրատներ են, նրանք դեմոկրատների կողմն են: Եթե ես վաղը հայտարարեի, որ լավ լիբերալ դեմոկրատ կդառնամ, ես 5 անգամ ավելի շատ հետևորդենր կհավաքեի: Այն, ինչ նրանք ինձ հետ արել են Twitter-ում, անհավանական է: Ես ունեմ միլիոնավոր բաժանորդներ, սակայն մարդկանց համար շատ դժվար է միանալ ինձ Թվիթերում և ինձ շատ դժվար է տեղ հասցնել հաղորդագրությունը», – Fox Business Network-ին ասել է Թրամփը:

Twitter-ը և Facebook-ը կրկնապատկել են իրենց ջանքները՝ հեռացնելու ատելության բորբոքման մեջ կասկածվող էջերը և մեկնաբանությունները, ինչպես նաև նրանց, ում 2016-ի ընտրություններից հետո բոտեր են համարել:

Դա առաջացրել էր Թրամփի և Կոնգրեսում հանրապետականների զայրույթը։ Նրանք պնդում են, որ սոցցանցերը, ինչպիսիք են Facebook-ը կամ Twitter-ը, ճնշում են պահպանողական հաղորդագրությունները և էջերը:

Ամենաթարմ