Զինված Ուժեր

Թուրքիան հրահրում է նոր համաշխարհային պատերազմ․ Ղազարյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարայանը Instagram-ի պատմություններ բաժնում գրառում է կատարել Արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Գրառումում ասվում է․

«Իմ բոլոր ոչ հայ և հայ ընկերներ:

Երեկ՝ վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Էսկալացիայի մասին պաշտոնական հայտարարությունից մի քանի րոպե անց ադրբեջանա-թուրքական լրատվամիջոցները առաջնագծից նյութեր հրապարակեցին, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի նախաձեռնած սադրանքը նախապես ծրագրված էր թուրքերի հետ:

Հայկական կողմը գործելու է իր ողջ ներուժով՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը և տալու համապատասխան ռազմական և քաղաքական հակահարված: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին կրում է իր ագրեսիայի հետևանքների պատասխանատվությունը:

Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական թուրքերի քաղաքական ղեկավարության ագրեսիան ընդդեմ Արցախի/Լեռնային Ղարաբաղի, ընդդեմ իմ սուրբ ազգի, իմ եղբայրների և քույրերի, որոնք կանգնած են իրենց բիբլիական հողին: Սա ցեղասպանական հերթական գործողությունն է, որին աջակցում է Թուրքիան: Թուրքիայի կառավարությունը վերածվել է համաշխարհային տարածաշրջանային ահաբեկչի, որը հրահրում է նոր համաշխարհային պատերազմ:

Եղբայր ազգերը ոտքի են կանգնում և մարմնավորում են մեր դավանանքի իրական իմաստը. «Մենք ակնհայտ ենք համարում այն ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ ծնվել են հավասար և իրավունք ունեն ապրել խաղաղ երկրում միմյանց հանդեպ մեծագույն հարգանքով: Եթե հանես քո մաշկը, ապա կտեսնես, որ մենք բոլորս նույնն ենք, նույն քանակությամբ ոսկորներով և արյամբ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ