Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկրում բռնկվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թրյուդոն նշել է, որ այժմ իրավիճակը կարող է ավելի վատը լինել, քան գարնանը։
Բայց Կանադայի վարչապետը նշել է նաև, որ Կանադան պատրաստ է վարակի երկրորդ ալիքին ու կառավարությունը կանի ամեն ինչ վարակի տարածումը կանխարգելելու համար։

