Ճապոնիայում բալենիներն սկսել են ծաղկել: Առաջին կոկոնները բացվել են Կյուսյու կղզում`Նագասակի ազգային պարկի տարածքում գտնվող օդերևութաբանական կայանի մոտ: Բանն այն է, որ այստեղի բալենիները` սակուրաները, ստուգողական ծառեր են:
Սակուրաների ծաղկման սեզոնի մեկնարկը հայտարարվում է այն պահից, երբ ստուգողական ծառերից մեկի վրա բացվում է առնվազն հինգ կոկոն: Այսօր առավոտյան բացված կոկոնների թիվը 2-ն է եղել: Այս անգամ սակուրան, որը Ճապոնիայի խորհրդանիշն է, ծաղկել է սովորականից 4 օր շուտ, ինչն աննախադեպ տաք եղանակի հետևանք է:
Ստուգողական ծառերի մոտ այս շրջանում հսկողություն են իրականացնում Օդերևութաբանական ծառայության աշխատակիցները: