Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։
«Թշնամին ամեն կերպ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել. զանգում են, նամակներ են գրում, գովազդներ է տեղադրում։ Ոչինչ։
Պարզապես պետք է ուժեղ լինեք և թույլ չտաք ձեր վրա ազդել ամենավատ բաներին։ Իրավունք չունեք, չունեք իրավունք։ Էսօր վախը, կասկածները, թևաթափությունը, հուսահատությունը մեր սրտերում թիկունքից հարված են մեր զինվորներին։
Մենք չպետք ա ազդվենք, հիշելով, որ ամեն մեկս պահում ենք զինվորների թիկունքը բառիս բուն իմաստով։ Թշնամին չպետք է կարողանա ազդել ձեր ներքին ուժերի վրա»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/samvel/posts/10158696759698781