fbpx
Աշխարհ

Բելգիայի կառավարական շենքերում թունավոր նամակներ են հայտնաբերվել

Բրյուսելի կառավարական շենքի մի քանի գրասենյակներում ոստիկանությունը հայտնաբերել է բրուցին կոչվող թունավոր սպիտակ փոշի պարունակող նամակներ։

Դրանք հայտնաբերվել են Բրյուսելի Արդարադատության պալատում և երկրի պետական անվտանգության շենքում։

Բրուցինը թույն է, որը գրգռում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը՝ վերջույթների, պարանոցի և դեմքի մկաններում առաջացնելով սպազմ։ Այս թույնի յուրահատկությունը ձայնի և լույսի ազդեցության տակ ցնցումների ուժեղացումն է։

Իրավապահները հայտնել են, որ բրուցինը վտանգավոր է միայն ներշնչելու դեպքում։ Հաղորդվում է, որ նամակների հետ շփված բոլոր անձանց առողջական վիճակը նորմալ է։

Ուղարկողի անունը դեռ չի հաստատվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ